Տեղամասային կենտրոններում առաջին անգամ կտեղադրվեն տեխնիկական սարքավորումներ. Մուկուչյան
ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ բոլոր տեղամասային կենտրոններում կտեղադրվեն տեխնիկական սարքավորումներ:«Նախատեսվում է, որպեսզի առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրվեն տեխնիկական սարքավորումներ եւ ընտրություններին մասնակցող քաղաքացիների գրանցումն իրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Նշանակում է , որ այդ տեխնիկական սարքավորումները կիրառվեն քվեարկության օրը»,-ասաց նա: Ինչպես նշեց՝ տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները կընդունվեն դիմումների համաձայն, որոնք կմասնակցեն դասընթացների, կստանան մասնագիտական գիտելիքներ: Սոնա Դավթյան
