Հայաստանի գազի տարանցման պայմանների շուրջ նոր համաձայնություն
GeorgiaOnline-ը փոխանցում է,որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է այն մասին,որ Վրաստանը կարող է անհրաժեշտության դեպքում ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազ գնել՝ ավելի վաղ սահմանված 1000 խմ-ի դիմաց 215 դոլարի փոխարեն վճարելով 185 դոլար։ «Խոսքը երկամյա համաձայնագրի մասին է ։ Մենք հնարավորություն ունենք անհրաժեշտության դեպքում բավարարել գազի սեզոնային պակասը և իջեցված՝ 185 ԱՄՆ դոլարով գնել ռուսական գազ: Ռուսական էներգակիրներից Վրաստանը այդկերպ կախվածություն ձեռք չի բերում»,-ասել է Կալաձեն:
