Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կհրապարակվեն
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընդունվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին որոշումը: Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ընտրական նոր օրենսգրքից բխող պահանջներով: Այսպիսով քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները սկանավորելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում և դրանից հետո հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
