Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանի վրա․ ԶԼՄ-ներ
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա։ Այս մասին հաղորդում է T24 թուրքական կայքը՝ նշելով, որ նման պատ է կառոուցվում թուրք-սիրիական սահմանի վրա, որը ունի 3 մետր բարձրություն ու պատված է փշալարերրով։ Ինչպես ասել է կայքի աղբյուրը՝ Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատերսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։
