Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել Է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, նշանակվել Է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Երևան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը։ Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից և սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն։ Բացի այդ, կառավարությանը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ։ Թե ինչու է խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրեն նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի եղբայրը, մնում է կռահել։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»,–գրում է թերթը։

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am