Ինչու՞ է Թրամփը գովում Պուտինին, Էրդողանին. Աշխարհը պատրանքների՞, թե՞ տրագիֆարսի շեմին

Տասը օրից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնելու է Դոնալդ Թրամփը, ով մի քանի առիթներով հավաստիացրել է, որ մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդելով, թե «միայն անմիտներն ու հիմարները կարող են դա սխալ համարել»: «Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք ողջ աշխարհով մեկ, և կարիք չկա դրանց ևս մեկը ավելացնել», - հայտարարել է հունվարի 20-ից պաշտոնը ստանձնող ԱՄՆ-ի նախագահը: Թվիթերյան այս գրառումից մեկ օր առաջ հրապարակվել էր ամերիկյան հետախուզության հատուկ զեկույցը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել կիբերհարձակումներ իրականացնել ամերիկյան վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ նպատակ ունենալով աջակցել Թրամփի հաղթանակին: Ավելի վաղ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերին ծանոթանալուց հետո Թրամփը կարգադրել էր իր աշխատակազմին լիազորությունները ստանձնելուն պես գործողությունների ծրագիր մշակել՝ նման կիբերհարձակումները ակտիվորեն կանխելու համար: Մոսկվան հերքում է ԱՄՆ-ի պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին: Արդյո՞ք Թրամփը կիրականացնի իր խոստումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Սառը պատերազմին» հաջորդած 25 տարիների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում եղել են աղմկահարույց փոխադարձ մեղադրանքներ, թյուրիմացություններ և հիասթափություններ: Վաշինգտոնում մերթ ցանկացել են ռուսներին համարել վստահելի գործընկերներ, մերթ անվանել են թույլ տնտեսությամբ տարածաշրջանային տերություն: Մոսկվայում մերթ ցանկացել են Ամերիկայի հետ հաստատել ռազմավարական համագործակցություն, մերթ ոգևորվել են ԱՄՆ-ի առաջնորդած արդիական աշխարհակարգն ավերելու ծրագրով: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հաճախ կլինեն մրցակցային և նույնիսկ թշնամական: Հիմարություն կլինի մտածել, թե լիդերների անձնական մտերմությունը և համաձայնության հասնելու ունակությունը թույլ կտան վերացնել առկա խնդիրները: Էլ ավելի մեծ հիմարություն կլինի լռության մատնել ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության չափազանց մտահոգիչ հանգամանքը, նույնիսկ, եթե դրա մասին խոսելն անհարմար է», -The New York Times-ում գրել է Քարնեգիի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը։ 2017-ին եվրոպական առանցքային երկրներում ընտրություններ են, դրանք են դառնալու մարտի մյուս դաշտը: Արդեն իսկ եվրոպական երկրներում ընտրությունների վրա ազդելու մեղադրանքներ են հնչում` ուղղված Ռուսաստանին: ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Ուկրաինան, որի ճակատագիրը մեծ կարևորություն ունի Եվրոպայի և Ռուսաստանի համար: ԱՄՆ-ն պետք է ընդունի համատեղ ջանքերով «Իսլամական պետության» դեմ միասին պայքարելու, կամ, օրինակ, Չինաստանին զսպելու Ռուսաստանի առաջարկները: Սիրիայում Ռուսաստանի կեցվածքը, կարծես շատ ավելի է մեծացրել ահաբեկչության վտանգը: Գումարած` ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններ, ՌԴ-Եվրոպա, ԱՄՆ-Թուրքիա... Մի խոսքով` անորոշությունների շարան: 1917թ. ապրիլի 2-ին Կոնգրեսի առաջ հիմնավորելով Գերմանիային պատերազմ հայտարարելու խնդրանքը՝ Վուդրո Վիլսոնն իր նախագահության օրոք արտաբերեց ամենաաղմկալի ասույթներից մեկը. «Աշխարհը պետք է անվտանգ դարձնել ժողովրդավարության համար»: Հաջորդ սերնդի ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը հրապարակեցին Ատլանտյան խարտիան, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակից երկրներին պարտավորեցնում էր պաշտպանել ժողովուրդների իրավունքը՝ ընտրելու կառավարման այնպիսի ձև, որի ներքո նրանք ցանկանում են ապրել: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը պնդում է, որ Ամերիկայի ազգային անվտանգությունը կախված է արտասահմանում ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածումից՝ գրում է Ջեյմս Տրաուբը Foreign Policy-ում: Բայց Դոնալդ Թրամփը, որը ստանձնում է նախագահի պաշտոնը Վիլսոնի ելույթից 100 տարի անց, կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը չի կիսում այդ համոզմունքները՝ կարծում է հոդվածագիրը: Նորընտիր նախագահի հարձակումները լրագրության, քննադատների և քաղաքական հակառակորդների վրա հստակ ցույց են տալիս, թե ինչքան է նա ատում ժողովրդավարական նորմերը: Նա նաև արհամարհում է միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են փախստականներին ընդունելու պարտավորվածությունը կամ կտտանքներից զերծ մնալը: Արտասահմանում ժողովրդավարական նորմերը նրան ամենաքիչն են հետաքրքրում: Համաշխարհային առաջնորդները, որոնց նա գովում է, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, բռնապետներ են, որոնք իրենց քննադատողներին ուղարկում են բանտ կամ գերեզմանոց՝ փաստում է Տրաուբը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ցանկանում աշխարհն անվտանգ դարձնել ժողովրդավարության համար: Վիլսոնը կարծում էր, որ ավտոկրատ կառավարությունները, որոնց գործողությունները ղեկավարում են առաջնորդների եսասեր շահերը, այլ ոչ թե քաղաքացիների ցանկությունը, կոչնչացնեն «խաղաղության համաձայնագիր» սերմանելու ջանքերը: Եթե ԱՄՆ-ը չղեկավարի ժողովրդավարական և լիբերալ սկզբունքների առաջխաղացումը, ինչպես արել են վերջին 100 տարիների ընթացքում, ոչ մեկը չի անի: Եվ այդ վակուումը կլցվի այն մեկով, որի արժեքները ո՛չ ժողովրդավարական են, ո՛չ լիբերալ: Ամերիկան կրկին հզոր դարձնելու Թրամփի խոստումը կվերածվի տրագիֆարսի՝ եզրափակում է հոդվածագիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am