Դոն Պիպոյի կապերը
Արդեն մի քանի օր է ցուցադրվում է Արթուր Ասատրյանի կյանքի «փառահեղ» էջերը, որը նույն ինքը Դոն Պիպոն է՝ Էջմիածնում ծնված-մեծացած, բայց այժմ Իտալիայում բնակվող քրեական հեղինակությունը։ Նա հայտնի է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ թշնամական հարաբերություններով: Ուշագրավ է, որ Դոն Պիպոն աննախադեպ ջերմ հարաբերություններ ունի Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։ Իսկ հայտնի է, որ կաթողիկոսը գեներալ Մանվելի հետ առավել քան ջերմ հարաբերություններ ունի։ Փաստորե Գարեգին Բ-ն հարաբերությունները պահում է բոլոր ուղղություններով:
