Ռաֆսանջանիի անցած ուղին և հատուկ դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

82 տարեկան հասակում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Իսլամական Հանրապետությունում Ռաֆսանջանիի ունեցած ազդեցության մասին է վկայում այն փաստը, որ Իրանում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ հունվարի 10-ը ոչ աշխատանքային օր:

Իրանական Tasnim լրատվակայքը հաղորդում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իր ցավակցական ուղերձում Ռաֆսանջանիին անվանել է «իր վաղեմի ընկեր և Իսլամական շարժման դարաշրջանի դաշնակից»: Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ «տարաձայնություններն ու անհամաձայնությունները չեն կարողացել խանգարել իրենց 59 տարվա ընկերությանը»:

Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իսլամական հեղաշրջման առանցքային դերակատարներից և Ալի Խամենեիի մտերիմ աջակիցներից է եղել: 1960-70 ական թվականներին մի քանի անգամ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար: Շահի տապալումից հետո մասնակցել է Իսլամական հանրապետական կուսակցության ձևավորմանը: 1980-89 թվականներին զբաղեցրել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-88) իրանական զինված ուժերի դե ֆակտո հրամանատարն է եղել:

1989-1997 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: 2007-2011 թվականների գլխավորել է Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է երկրի Հոգևոր առաջնորդին: 1987 թվականից Ռաֆսանջանին գլխավորել է նաև Իսլամական համակարգ  նպատակահարմարության խորհուրդը, որը փորձում է հարթել խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջև ծագող վեճերը: Փորձագետների խորհրդում Ռաֆսանջանին Իրանի գործող նախագահի հետ ներկայացնում էր չափավորների թևը:

Հատկանշական է, որ Ալի Աքբար Ռաֆսանջանին էական դերակատարում է ունեցել 1992 թվականին Իրանի կողմից իրականացված միջնորդության մեջ, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան այցելեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Յակուբ Մամեդովը: Ռաֆսանջանին բանակցությունների ընթացքում հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է քաղաքական լուծում ստանա: Ցավոք, իրանական միջնորդությունը տևական արդյունք գրանցել չկարողացավ, բայց ընդգծեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

armedia.am

 

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am