Յուրի Վարդանյանը բուժում է ստանում արտերկրում
hayeli.am-ին հայտնի է դարձել, որ լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մոտ վերջին մի քանի ամիսներին առողջական խնդիրներ են առաջացել: Յ. Վարդանյանը բուժման համար մեկնել է ԱՄՆ: Հիշեցնենք, որ ծանրամարտիկը ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում, ունի բազմաթիվ պարգևներ և կոչումներ, դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 2014թ. հունիսի 24-ին նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մեծանուն ծանրամարտիկին մաղթում ենք շուտափույթ առողջություն:
