Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ կարող է հանդիպել վերջինիս երդմնակալության արարողությունից հետո: Կրեմլի խոսնակ Սմիտրի Պեսկովն ասել է, որ Թրամփի երդմնակալությունից հետո ամեն բան կպլանավորվի, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: «Ավելի վաղ, քան ԱՄՆ ընտրված նախագահը կդառնա գործող, հանդիպում չի նախատեսվում, իսկ արդեն Թրամփի երդմնակալությունից հետո ամեն բան կպլանավորվի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
