Գասպարյանին ու Կուտոյանին բարձր պարգեւներ շնորհելով` ծաղրի առարկա են դառնում

Մասնագիտական-քաղաքական-հասարակական շրջանակներում անցկացված բոլոր հարցումներով՝ անցնող տարվա «պռավալը» կամ ձախողումը ներքաղաքական կյանքի ամենաողբերգական դրվագի հետ է կապվում, խոսքը «Սասնա ծռերի» կողմից ոստիկանական ամենամեծ բազայի գրավման մասին է։ Փաստը տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, դրանց մեջ խորանալու հարկ չկա, բայց հարկ կա հիշեցնելու ՝այդ օրերին բոլորից հաճախ տրվող հարցը հետեւյալն էր՝ որտեղ է ԱԱԾ-ն։ Այդ հարցի պատասխանը մինչեւ օրս գտնված չէ։ Որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ բացատրել՝ ինչպե՞ս է ստացվել, որ Երեւանի սրտի մեջ ահաբեկչական պլան է գծագրվել ու իրականացվել, եւ դրա մասին համապատասխան կառույցը տեղյակ չի եղել։ Սա այն ժամանակ նորանշանակ ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանի ձախողումն էր, իսկ հետո ծավալված հայտնի իրադարձությունների պատասխանատվությունը Կուտոյանի հետ կիսեց Վլադիմիր Գասպարյանը։ Ի դեպ՝ այստեղ մի նրբերանգ էլ կա, Վլադիմիր Գասպարյանն առաջին ոստիկանապետն է, որի օրոք բարձրաստիճան ոստիկաններ օրեր շարունակ պատանդի կարգավիճակում մնացին, մի քանի օրում երեք ոստիկան սպանվեց, բացի այդ էլ ոստիկանության ցուցաբերած վարքագծի արդյունքում մի ողջ թաղամաս՝ մեծից փոքր, տղամարդ ու կին, դարձան իշխանության ներկայացուցչին դիմադրող քաղաքացիական ակտիվիստներ։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անցնող տարվա ընթացքում վարկանիշի այնպիսի անկում ապրեցին, որ դեռ երկար ժամանակ չեն կարողանալու հաղթահարել այդ շոկը։ Եվ հիմա՝ Գասպարյանին ու Կուտոյանին բարձր պարգեւներ շնորհելով, Սերժ Սարգսյանը ոչ թե ծաղրի առարկա է դարձնում այդ մարդկանց ի սկզբանե մերժող հասարակությանը, այլ այդ մարդկանց ենթակայության տակ մասնագիտական գործունեություն ծավալող շարքայիններին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am