Սերժ Սարգսյանը համոզում է Կարեն Կարապետյանին
Այսօր մամուլում տեղեկություն կար այն մասին, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու։ Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը այս պահին հակված է միայն Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությանը՝ որպես ցուցակը գլխավորողի եւ նրա թեկնածության շուրջ քննարկումները շարունակվում են Կարեն Կարապետյանի հետ։ Նշենք, որ ըստ մամուլի առաջին եռյակում նաեւ տեղ կզբաղեցնեն Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը։
