Քանաքեռցի Տույն ու նրա 4 թիկնապահն ազատ են արձակվել
Թիկնազորով երթեւեկելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ մականվամբ) եւ նրա 4 թիկնապահը համապատասխան ստուգումներից հետո ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք, որ Տույն ու նրա թիկնապահները բերման էին ենթարկվել երեկ երեկոյան:
