Սառնամանիքին զոհ է գնացել 40 մարդ
Reuters-ի փոխանցմամբ,Եվրոպայում ուժեղ սառնամանիքին զոհ է գնացել արդեն նվազագույնը 40 մարդ՝մեծ մասը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ ցրտահարությունից մահացել է 30 մարդ։ Չեխիայում զոհերի թիվը 3-ից հասել է 6-ի։ 2 մարդ մահացել է Բելառուսում, ևս 2-ը՝ Իտալիայում։ Զոհերի մեծ մասը հիմնականում անօթևաններ են։
