Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի կարողությունն ավելացել է . Forbes
Հեղինակավոր Forbes -ի փոխանցմամբ ,ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով,որը պայմանավորված է Ռուսաստանի ազգային արժույթի՝ ռուբլու ամրապնդմամբ ու ռուսական արժեթղթերի գնաճով: Օրինակ է բերվում 2016թ. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը գլխավորած Լեոնիդ Միխելսոնը, ում կարողությունը Թրամփի հաղթանակից հետո ավելացել է 1.9 մլրդ-ով՝ հասնելով 18.2 մլրդ դոլարի: Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո ամերիկացի միլիարդատերերի կարողությունն ավելացել է միջինը 2.8%-ով, մինչդեռ ռուսաստանցի միլիարդատերերի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 7.1%:
