Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի է
Ցյուրիխում կայացել է ՖԻՖԱ-ի 2016 թվականի պարգեւատրման արարողությունը,որի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նա հավաքած ձայներով առաջ է անցել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից: 2016 թվականի լավագույն մարզիչն է Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին: Տարվա լավագույն ֆուտբոլիստուհին՝ ամերիկուհի Կարլի Լլոյդը:
