Րաֆֆին սակարկում է իր գինը
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը միանգամից մի քանի ուժերի հետ է բանակցում՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու նպատակով՝ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատների»։ Բանակցություններին մասնակցում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։«Ժառանգությունը» երեք անուն է առաջարկում՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան եւ Զարուհի Փոստանջյան, որոնք պետք է ընդգրկվեն որեւէ դաշինքի ցուցակում, սակայն ընտրություններից հետո Րաֆֆին ինքնաբացարկ կներկայացնի, որի դիմումը նախապես կգրի՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար։ Ուշագրավ է, որ երեք ուժերին Րաֆֆի Հովհաննիսյանը այդ գումարի երեք տարբեր թիվ է ներկայացրել։
