ԿԽ-ն բանակցում է Տավուշում սպանված ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հանձնելու շուրջ
Դեկտեմբերի 29-ին Տավուշում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից իրականացման դիվերսիոն գործողությունների ընթացքում ոչնչացված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմնի վերադարձի հարցի շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցություններ վարել համապաստասխան մարմինների հետ: Կոմիտեի` Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ կառույցը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարական մարմինների հետ: Երկկողմ բանակցությունների բովանդակությունը հրապարակման ենթակա չէ,ասել է նա:
