Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի
Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի: Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ: Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահպանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել է որպես ալյուրի գործարան և առևտրի կենտրոն: Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում
