Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծննդյան օրը կնշի մտերիմների հետ
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 72 տարեկան։ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից hraparak.am -ը հետաքրքրվեց , թե ինչպես է պատրաստվում նշել իր ծննդյան օրը ՀՀ առաջին նախագահը։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ծննդյան օրը, ինչպես միշտ, նշելու է իր ընտանիքի եւ մտերիմ ընկերների հետ, հատուկ որեւէ միջոցառում նախատեսված չէ»,- ասաց Արման Մուսինյանը։
