Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ… Մկոն արձագանքում է Հայկոյին. ով է մերժվածը

Ամանորյա եռուզեռ, ավանդական մայրաքաղաքային աղցան, խոզի բուդ, բայց ոչ սովորական խոստովանություն Հայկ Մարությանից: Դերասանը ֆեյսբուքյան ասուլիսի միջոցով, կարծես թե, փորձեց վերջակետ դնել իր և Մկրտիչ Արզումանյանի միջև եղած հնարավոր տարաձայնության մասին խոսակցություններին, սակայն եղավ ճիշտ հակառակը` մի շարք հարցականներ և բազմակետեր: «Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ են եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն առաջարկս հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրաստ եմ աշխատել, բայց... »,-ասաց Կարգին Հայկոն` ինչը նրանց կարգին դուետի և կարգին ընկերության երկրպագուներին հույս տվեց, որ մի օր սիրված դերասանները կվերամիավորվեն, թեպետ հնչեցին նաև մեղանդրանքներ Մկոյի հասցեին, որոնց համաձայն` նա մեծամտացել է և համեստությունը նրան չէր խանգարի: Բնականաբար, ինչպես սպասելի էր, խոսակցությունները տեղափոխվել էին նաև դերասանների սոցիալական ցանցերի էջեր, հետևորդների հարցերն ուղղված էին Մկոյին, քանի որ վերջինս, անկախ իր կամքից, շատերի աչքին հայտնվել էր Հայկոյի` վերամիավորման ձեռքը մերժողի և հաշտության եզրեր չփնտրողի կարգավիճակում: Հարցի իմաստը մեկն էր` ինչու՞ Մկոն Կարգին Հայկոյին դարձրեց Կարգին Մերժված, իսկ պատասխանը նույնքան անսպասելի էր, որքան որ Հայկոյի առաջին խոստովանությունն էր: «Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ»,-նշել է Մկոն Instagram-ի իր լուսանկարին կից ուղղված հարցադրումներին: Ապա դերասանը հավելել է. «Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Իսկ հետևորդներից մեկի դիտարկմանը, որ գուցե միայնակ հանդես գալն ավելի եկամտաբեր է, Մկոն արձագանքել է հետևյալ ձևով. «Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»: Կրկին նույն բազմակետերը վերջակետի փոխարեն: Մկոն, մարդկանց հարցերին պատասխանելով, ավելի շատ հարցականներ առաջ բերեց, քանի որ հերքելով այն փաստը, որ ինքը մերժել է կրկին համագործակցելու առաջարկները, Հայկոյին անուղղակի ձևով ստախոս անվանեց, իսկ միայնակ աշխատելու վերաբերյալ էլ տվեց շատ կանխատեսելի և ոչինչ չասող պատասխան` «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է: Բայց նման առաջարկ իրոք չի եղել)))) Ես կհիշեի հաստատ)))»: Իսկ գաղտնիքը բացելու խնդրանքները նույնպես չմերժեց, սակայն մեկնաբանելով` կրկին ոչինչ չասող մեկնաբանություն տվեց. «Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ»: Ինչևէ, առանց այն էլ խճճված պատմությունն ավելի խճճվեց, միայն թե մնում է հուսալ, որ աղմկահարույց հայտարարություններ անելուց առաջ Հայկոն և Մկոն կամ պատրաստ կլինեն մինչև վերջ անկեղծանալ, կամ էլ այլևս ոչինչ չեն մեկնաբանի, որովհետև հակառակ դեպքում դժվար է լինում հասկանալ, ո՞վ է մերժվածը, իսկ ով է ստախոսը…    

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am