Գյուղի ավագանու որոշումն անբարոյական է. Անահիտ Բախշյան
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի փողոցներից մեկը վերջերս վերանվանել են ներկայիս գյուղապետի` Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Դեպքին արձագանքել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, այս գյուղապետն անծանոթ է անվանակոչությանը վերաբերող ՀՀ կառավարության որոշումներին: Հարգելի՛ս, անվանակոչել կարող էիք միայն մահից 10 տարի անց, այդպես է պահանջում որոշումը: Բացի որոշումից, որը նույնպես շատ խնդրահարույց է, գյուղի ավագանու որոշումն անբարոյական է»:
