Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ

Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է: Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության և ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am –ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի և վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է ոպրպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջև օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր և Հայկ Հակոբյանի միջև տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը և որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել: Մեխակ Հարությունյանը ըստ նախնական տեղեկությունների՝ երկու կրակոց է արձակել Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով 29-ամյա երիտասարդը մահացել է: Ի դեպ, նորատուսցիները հիշում են, որ ժամանակին կատարվածի կիզակետում հայտնված երկու ընտանիքները շատ մտերիմ են եղել: Թե ինչ սև կատու է անցել, հայտնի չէ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am