«Մենք հաղթանակի ճանապարհին ենք». Ասադ
BBC-ի փոխանցմամբ ,Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե իրեն հավատարիմ ուժերը «գտնվում են հաղթանակի ճանապարհին»: Ասադի խոսքով՝ պատերազմի համար վճռորոշ պահ է եղել Հալեպի գրավման ժամանակ ապստամբների կրած պարտությունը։ Սակայն քաղաքը սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ անցնելը չի կարելի գնահատել որպես վերջնական հաղթանակ,ասել է նա.«Հաղթանակն այն ժամանակ կլինի, երբ ոչնչացվեն բոլոր ահաբեկիչները»: Պատասխանելով Հալեպի ռմբակոծությունների մասին հարցին, որը հանգեցրել է մեծաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում, Սիրիայի նախագահը հայտարարել է, թե «այդպիսին է քաղաքի ազատագրման գինը»։
