Տանը կրակ է վառել, որ տաքանա, խեղդվել է.մանրամասներ
Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը հայտնում է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում մահացածը 46-ամյա Գագիկ Դավթյանն է, ով մեկ տարի է, ինչ բնակվում էր իրենց գյուղում.«Ռուսաստանում էր ապրում, մեկ տարի է, ինչ եկել էր մեզ մոտ: Հոգեկան խնդիրներ ուներ, մենակ էր ապրում: Ինձ հասած տեղեկություններով՝ ընտանիք չուներ: Երևի տանը կրակ է վառել, որ տաքանա, ու ծխից էլ խեղդվել է: Նրա տանը գազ չկար ու գազի արտահոսքից չի խեղդվել, հաստատ»: Հիշեցնենք,որ երեկ` հունվարի 8-ին, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի,սա այն շենքն է, որտեղ մահացած են գտել նույն ընտանիքի երեք անդամների՝ կնոջ, ամուսնու և նրանց չորս ամսական երեխայի։
