Թուրք երգչի՝ Սայաթ-Նովայի երգի հայերեն կատարումը առաջացրել է ադրբեջանցիների վայնասունը (տեսանյութ)
Թուրքական հեռուստաալիքներից մեկի հաղորդման ժամանակ թուրք հայտնի երգիչ և դերասան Օզջան Դենիսը հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործությունը, որն ադրբեջանցիների շրջանում հերթական վայնասունն է առաջացրել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները դերասանին մեղադրել են, թե իբր վերջինս ադրբեջանցի կոմպոզիտորի երգը վերագրել է Սայաթ-Նովային, ապա վիրավորական հայտարարություններ են հնչեցրել երգչի հասցեին:
