Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը «099»-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ջրանցքում
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Հայկ Բարեղամյանը իր վարած «ՎԱԶ 21 099» մակնիշի 35 AS 569 համարանիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավարությամբ։ Մանրամասները՝ այստեղ:
