Ֆլորիդայի օդանավակայանում հրաձգության կասկածյալին մահապատիժ է սպառնում
ԱՄՆ դաշնային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում հրաձգության կասկածյալին: Ինչպես նշում է The Associated Press-ը՝ նրան մահապատիժ է սպառնում: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կասկածյալը՝ իրաքյան պատերազմի վետերան, 26-ամյա էստեբան Սանտյագոն, հավանաբար տառապել է հոգեկան շեղումներով։ Նա կրակ էր բացել երկրորդ տերմինալի ուղեբեռների հանձնման սրահում: Հաղորդվում է, որ նա հանձնվել է ոստիկանությանը, երբ փամփուշտները վերջացել են։
