Աննախադեպ սառնամանիք. գրանցվել է 36 աստիճան
Մոսկվայի մարզի տարածքում՝ Կլին քաղաքում, օդի ջերմաստիճանը այս գիշեր նվազել է մինչև մինուս 35.9 աստիճան, հայտնում է Interfax-ը: Աննախադեպ սառնամանիք է գրանցվել նաև Դմիտրովում և Վոլոկոլամսկում՝ մինուս 33.8 աստիճան: Հիդրոօթերևութաբանների տվյալներով՝ Մոսկվայում ավելի տաք է եղել, քան սուրբծննդյան գիշերը: Ավելի վաղ հիդրոօթերևութաբանները 2017թ. սուրբծննդյան գիշերը Մոսկվայում համարել էին ամենացուրտը՝ դարասկզբից ի վեր: Հունվարի 7-ին Մոսկվայում ցրտել էր մինչև մինուս 29.9 աստիան, Մերձմոսկվայում՝ մինչև մինուս 33.4 աստիճան:
