Քրդերը բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայում
Ֆրանսիայում քրդերը դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով արդարություն 2013-ին սպանված երեք քրդուհի ակտիվիստների նկատմամբ, հայտնում է AFP–ն։ 2013-ի հունվարին Փարիզում հայտնաբերվել էին երեք քրդուհի ակտիվիստների դիերը, որոնք մահացել էին գլխի մասի հրազենային վիրավորումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս գործով դատավարությունը պետք է կայանար հունվարի վերջին, սակայն անցած տարվա դեկտեմբերին կասկածյալը մահացել է գլխուղեղի ուռուցքից։
