Մոսկվայում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Մոսկվայում սառնամանիքի պատճառով Հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանները հունվարի 8-ի համար վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել: «Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակն այնքան վտանգավոր է, որ կա բնական աղետների և վնասների հավանականություն:
