Բանտում 33 մարդ է զոհվել
BBC-ին նահանգի արդարադատության նախարար Ուզիել Կաստրուն հաղորդել է,որ Բրազիլիայի հյուսիսային Ռորայմա նահանգի Ագրիկոլա դի Մոնտի-Քրիստու բանտում խռովության ընթացքում առնվազն 33 մարդ է զոհվել: Բանտարկյալների մահվան հետեւում կանգնած է տեղական նարկոկարտելը,ասել է նախարարը: Զոհվածների մի մասը գլխատվել է: Իրավապահներն արդեն վերահսկում են իրադրությունը:
