Հայերի եւ վրացիների բարեկամությունը դարերի խորքից է գալիս. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր` հունվարի 6-ին, շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերի Սուրբ Ծնունդը։ Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան հին է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Մենք ևս հպարտանում ենք այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»
