Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել մեծանալ
Միացալ Նահաների փոխնախագահ Ջո Բայդենը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել փոխել պահածքն ու «մեծանալ»։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով PBS-ին։Բայդենին խնդրել են մեկնաբանել կարծիքի արտահայտման համար Twitter սոցցանցի օգտագործման հանդեպ Թրամփի մոլուցքը։ «Մեծացե՛ք, Դոնալդ, մեծացե՛ք։ Մեծանալու ժամանակն է։ Դուք նախագահ եք, ցու՛յց տվեք մեզ, թե ինչի եք ունակ»,- 70-ամյա Թրամփին խորհուրդ է տվել 74-ամյա Բայդենը։ Բայդենըասել է նաև, որ իրեն անհանստացնում են այն շտկումները, որոնք Թրամփի վարչախումբը բերում է ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքականություն։
