Թուրքիայում թերթն ու սոցցանցերը Օբամային դարձրել են ստամբուլյան ահաբեկիչ
Yeni Akit թուրքական թերթը իր կայքում և Twitter-ի էջում հրապարակել է երկու լուսանկարների կոլաժ: Աջ կողմում պատկերված է Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդու լուսանկարը, որի դեմքը փոխարինել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի դեմքով: Իսկ ձախ կողմում ԱՄՆ նախագահի լուսանկարն է:
Լուսանկարի տակ հեղինակները գրել են. «Մարդասպանի լավագույն պատկերը»: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այս լուսանկարը թուրք լրագրողների արձագանքն է այն լուրերին, որ Ստամբուլի ամանորյա ահաբեկչությունը կազմակերպվել էր ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցությամբ: Ակնհայտ է, որ «Yeni Akit» թերթի աշխատակիցները չեն կասկածում, որ դա հենց այդպես է:

