Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտ
Anadolu թերթը գրում է,որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ուժերը քլոր գազ են կիրառել Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող Վադի հովտում, Ասադի ուժերը նետել են քլոր գազ պարունակող տակառային ռումբեր, ինչի արդյունքում զոհվել է 8 խաղաղ բնակիչ: Սիրիայի նախագահի զինվորականները Հալեպի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուժերը կենտրոնացրել են Վադի Բարադա շրջանում՝ Դամասկոսի արևմուտքում: Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը շարունակում է խախտել կրակի դադարեցման ռեժիմը, որի երաշխավորներն են Ռուսաստանը և Թուրքիան:
