ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են` նվիրված հաքերային սկանդալին

Միացյալ Նահանգների Կոնգրեսում այսօր լսումներ են անցկացվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ, ինչը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածելի է համարում: Լսումներն անցկացվում են Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որի ղեկավար հանրապետական Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումներ են կատարվել և դրանց հետևում կանգնած է Մոսկվան: Լսումներին մասնակցում են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթերը: Մինչ լսումները ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները պնդել էին, որ ընտրարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև առանձին անհատների կայքերը, հաքերային հարձակումների են ենթարկվել, և որ այդ հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Ամերիկյան հետախուզության պաշտոնյաները նաև նշել էին, որ հաքերային հարձակումների նպատակը Թրամփին օգնելն էր՝ հաղթելու իր մրցակից դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Դեմոկրատների ազգային կոմիտեի և Հիլարի Քլինթոնի քարոզարշավի պատասխանատուներից Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված տվյալները հայտնվել են մամուլում՝ վնաս հասցնելով Հիլարի Քլինթոնի քարոզարշավին: Մոսկվան բազմիցս հերքել է այս պնդումները: Բացի դեմոկրատներից, մի շարք հանրապետականներ ևս գտնում են, որ նախընտրական շրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների է ենթարկվել, սակայն դա չեն կապում Թրամփի հաղթանակին օգնելու հետ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am