Մոսկվան ու Բաքուն` ուս ուսի տված

Ամփոփելով 2016 թվականի դիվանագիտական արդյունքները՝ Ադրբեջանի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ասել է. «Ստատուս քվոյի պահպանությունը և հայկական զորքերի առկայությունը գրավյալ տարածքներում` ահա այն հիմնական պատճառները, որոնք նպաստում են [ղարաբաղյան] հակամարտության գոտում լարվածության պահպանմանը և խոչընդոտում են հարցի քաղաքական կարգավորմանը»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետությունների ղեկավարների մակարդակով, բազմիցս են հանդես եկել հայտարարություններով` ստատուս քվոյի փխրուն բնույթի և անթույլատրելիության մասին: Ադրբեջանը ներկայում առկա ստատուս քվոյի փոփոխության ամենաշահագրգիռ կողմն է: Այս համատեքստում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակում անցկացված քննարկումները մենք որպես ճիշտ ուղղությամբ ձեռնարկված դրական քայլ ենք գնահատում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց հապաղման կյանքի կոչենք այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշում է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ միայն հստակ գործողությունները հնարավորություն կտան փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը: «Հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, տարածաշրջանային տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների վերականգնումն ու հակամարտության հետևանքների փուլային հաղթահարումը` սկսած փախստականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձից սեփական օջախներ, ահա այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության դինամիկայի փոփոխությանն ու զգալիորեն կփոխեն անվտանգության մթնոլորտը ողջ տարածաշրջանում», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարը: Մամեդյարովը, սակայն, հայտարարում է, որ Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ԼՂ հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: 2016-ին, ըստ նրա, այս խնդրին միջազգային մի շարք կազմակերպություններ են անդրադարձել` ՄԱԿ-ից մինչև Իսլամական համագործակցության կազմակերպություն. «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել»: Պաշտոնական Բաքվի հայտարարությունը, թե` ԼՂ հակամարտության հարցում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել, ուղիղ հասցեատեր ունի, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ադրբեջանը տարիներ շարունակ դժգոհել ու շարունակում է դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի «անարդյունավետ» աշխատանքից եւ չի էլ թաքցնում, որ ԼՂ  խնդիրն այլ ատյաններ տեղափոխելու, այդ հարցն արծարծելու քաղաքականություն է վարում: Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ Բաքվի հաշվարկներին` ԼՂ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բերելը, պատերազմի շանտաժով թմբկահարելուն զուգահեռ Մոսկվան է մտել «խաղի» մեջ: Բաքուն ու Մոսկվան արդեն վաղուց ցույց են տալիս, որ, կարծես, միասնաբար են ԼՂ խնդիրը ցանկանում դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, վերջերս հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կարգավորման գործընթացը ոչ դե կանգ առնի, այլ ընդհակառակը՝ ավելի ինտենսիվ դառնա։ «Ինչ վերաբերվում է հակամարտության կարգավորման հստակ ժամանակացույցին, մենք կհաղորդենք համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո»,-ասել է Զախարովան։ Բոլորի համար է պարզ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթաց գոյություն չունի, ոչ միայն ապրիլյան պատերազմից հետո, այլ դեռ ապրիլյան քառօրյա պատերազմից շատ առաջ: ԼՂ կարգավորման գործընթացը վաղուց է հայտնվել փակուղում: Դրա մասին դեկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց Ստեփանակերտում: Բայց պարզվում է, Մոսկվայի համար, ղարաբաղյան կարգավորման գործընթացն այժմ ոչ միայն չի դադարել, այլև այն չպետք է թույլ տալ, որ կանգ առնի: Մոսկվան, անշուշտ, ռուսական ջանքերի մասին է ակնարկում, որոնք ակտիվացրել են հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, երբ պարզ դարձավ, որ Ալիևը ընդունակ չէ անգամ միջնորդների կոնկրետ պահանջներն ընդունել: Խնդիրն այն է, որ ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմը պահանջում է, որպեսզի միջնորդներն Ալիևին կարգի հրավիրեն, որպեսզի նա, վերջապես, ընդունի սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման առաջարկները: Ու այս մթնոլորտում, հանկարծ Մոսկվան ղարաբաղյան կարգավորման գործընթաց է տեսնում ու ուզում է ավելի ակտիվացնել գոյություն չունեցող գործընթացը: Ավելի ճիշտ` Մոսկվայի ու Բաքվի համար ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կարգավորման գործընթացը դա Ռուսաստանի ջանքերն են` «Լավրովի պլանը»: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am