«Ալ-Վեֆաղ»-ը քննադատել է միջազգային հանրության լռությունը
Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» իսլամական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Հոսեյն Ալդեյհիի խսքերով, Ալ-Դորազի տարածքի շրջապատումը վկայում է Ալե-Խալիֆայի ռեժիմի դաժանության մասին: «Ալ-Դորազի տարածքում բնակվում է 20 հազար մարդ, հետևաբար միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ալե-Խալիֆայի կողմից տարածքի շրջապատումը:Ալե Խալիֆայի ռեժիմն արդեն երկար ժամանակ շրջապատել է Ալ-Դորազի տարածքը».-ասել է Շեյխ Հոսեյն Ալդեյհին: Բահրեյնի հոգևորականները ևս երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով դատապարտել են Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Ալ-Դորազի տարածքի շրջապատումը:
