Սիրիայի հարցով բանակցություններն՝հունվարի 23-ին. Չավուշօղլու
ТАСС գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է,որ Աստանայում միջսիրիական բանակցությունների մեկնարկը նախատեսված է հունվարի 23-ին: «Մենք կշարունակենք աշխատանքը քաղաքական որոշում գտնելու ուղղությամբ: Եթե չկարողանանք կանգնեցնել հրադադադրի ռեժիմի խախտումները, Աստանայում կայանալիք հանդիպումը կարող է տապալվել: Հունվարի 9-10-ը Թուրքիա կժամանեն ռուս փորձագետները Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք խորհրդակցությունների նախապատրաստման հարցերը քննարկելու համար », - ասել է Չավուշօղլուն: Դեկտեմբերի կեսերին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահի հետ քննարկել են Սիրիայում հակամարտող կողմերի միջև Աստանայում բանակցությունների անցկացման հարցը:
