Սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակման գործով կա ձերբակալված
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է,որ Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է թունիսցի 26-ամյա մի բնակչի, որը կասկածվում է դեկտեմբերի 19-ին սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակմանն առնչություն ունենալու մեջ, Ձերբակալվածը ծանոթ է եղել հարձակման անմիջական կատարող և հիմնական կասկածյալ Անիս Ամրիի հետ և նախօրեին միասին ընթրել էին Բեռլինի ռեստորաններից մեկում,ասել է դատախազության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ ձերբակալվածի տանը խուզարկություն է իրականացվել։ Նրա անունը գերմանական իշխանությունները չեն հրապարակում։
