Վթար Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում. Կան վիրավորներ
Հունվարի 3-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: