ՄԱԿ-ում հրավերի են սպասում
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի գրասենյակից հայտարարել են, որ սպասում են հրավերի՝ Աստանայում հունվարի 23-ին կայանալիք բանակցություններին մասնակցելու համար: Գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ հունվարի 23-ը արդեն հիշատակվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ներածության մեջ: Նույն թվականի մասին հիշատակել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում կարող են տեղի ունենալ հունվարի 23-ին:
