Ամանորի նախաշեմին վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Արցախում դեկտեմբերի 31-ին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գարիկ Վարդանյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ժամկետային զինծառայողը կոմայի մեջ է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
