Ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել
Fox5-ը հայտնում է,որ Նյու Յորքի Բրուքլին շրջանում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, առնվազն 18 մարդ տուժել է: Միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի Լանգ Այլենդի երկաթուղում: Պարզվում է վթարից տուժածների ճշգրիտ թիվը:
Իշխանությունները դեռեւս չեն հաստատել տուժողների թվի վերաբերյալ տեղեկությունները: Ծանր վիրավորներ չկան:
