Լեյլա Յունուսը՝տարվա իրավապաշտպան
Ադրբեջանական «Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնը» տարվա իրավապաշտպան է ճանաչել Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին։ Կենտրոնն ընդգծել է, որ չնայած իշխանությունների ճնշումներին ու բռնություններին, կալանավորվելուն ու կտտանքներին, առողջության քայքայմանը՝ Լեյլա Յունուսը չի ընկճվել և շարունակել է աշխատել ժողովրդավարության ուղղությամբ այդ կարևոր աշխատանքի համար։ Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տվյալ կոչման արժանացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմամյա անձնազոհ աշխատանքի, ինչպես նաև 2016 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին միջազգային հանրությանն իրազեկելու ջանքերի համար։
