13 000 մարդ մեկ շաբաթում հեռացել է Մոսուլից
BBC-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 13 000 մարդ է հեռացել իրաքյան Մոսուլ քաղաքից, որը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերջին հենակետը երկրում և շրջապատված է կառավարական զորքերի կողմից: Օրական կտրվածքով քաղաքից շուրջ 2300 փախստական էր հեռանում:Դա նախկինում գրանցված ցուցանիշների կրկնակին է,հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Փախստականների հոսքի ավելացումը ՄԱԿ-ը կապում է ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլն ազատագրելուն ուղղված իրաքյան բանակի ռազմական գործողությունների երկրորդ փուլի մեկնարկի հետ:
