Թրամփը առաջին մեծ մամուլի ասուլիսը կհրավիրի
Հունվարի 11-ին կկայանա Դոնալդ Թրամփի առաջին մեծ մամուլի ասուլիսը,այս մասին Թրամփը գրել է թվիթերի իր էջում: «Ես մեծ մամուլի ասուլիս կանցկացնեմ հունվարի 11-ին Նյու Յորքում: Շնորհակալություն ձեզ»,-ասվում է հրապարակման մեջ: Կպատմեմ այն մասին, թե ինչպես եմ մտադիր կառավարել բիզնեսն ու խուսափել շահերի բախումից,գրել է նա: Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 21-ին:
