Վթարային վայրէջք.օդանավակայանը փակվել է
ԱԻՆ տարածքային գլխավոր վարչության մամլո ծառայությունը հայտնում է,որ Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանը թռիչք-վայրէջքների համար փակվել է այնտեղ A-320 ինքնաթիռի վթարային վայէջքի պատճառով՝Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է ընկել թռիչքուղուց: Ինքնաթիռում եղել են անձնակազմի 7 անդամ և 167 ուղևոր: Ուղևորներից երեքը ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ինքնաթիռի շասսին:
