Հարձակվել են բանտի վրա․ ավելի քան 130 բանտարկյալ է փախել
«Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բանտի աշխատակցին հայտնել է,որ հունվարի 4-ին Ֆիլիպինների հարավային Կոտաբատո նահանգի բանտի վրա անհայտ զինված անձինք, ենթադրաբար իսլամականներ, հարձակում են իրականացրել, կրակ են բացել պահակների վրա ինչի հետեւանքով առնվազն 132 հանցագործ է փախել բանտից։ Բանտի աշխատակիցներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։
«Հարձակումը լավ ծրագրված էր, փախստակները բանտից դուրս գալու համար սավաններ են օգտագործել։ Հիմա նրանց որոնում են:Հիմա ստուգումներ են իրականացվում, որ պարզեն արդյոք փախստակների շրջանում առանձնապես վտանգավոր հանցագործներ չկան»,- ասել է բանտի ներկայացուցիչը։
Հարձակումից առաջ բանտում իր պատիժն էր կրում 1511 հանցագործ։
